Անգլիայի հավաքականի նախկին խաղացողը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման. տեսանյութ
Անգլիական դատարանը «Սանդերլենդի» ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնին դեռահասների նկատմամբ ոտձգության համար դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Բացի այդ, Ջոնսոնը 50 հազար ֆունտ կվճարի դատական ծախսերի համար:
Դատավճիռը կայացրած դատավոր Ջոնաթան Ռոուզը նշել է, որ Ադամ Ջոնսոնն իմացել է, որ տուժած աղջիկը դեռահաս է եղել, սակայն միևնույն է, ցանկացել է նրա հետ սեռական հարաբերություններ ունենալ:
28-ամյա Ջոնսոնը դատարանում համաձայնվել է մեղադրանքի երկու կետերի հետ: Իր մեղքոը խոստովանելուց հետո «Սանդերլենդը» խզել է նրա հետ պայմանագիրը: Բացի այդ, ֆուտբոլիստը զրկվել է Adidas-ի հետ գովազդային համաձայնագրից:
Նշենք, որ Ադամ Ջոնսոնը 2010-2012 թվականների 12 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում: