211652_close_icon
views-count32754 դիտում article-date 20:07 06-06-2018

Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ. newsbook.am

Լուսանկարում պատկերված տղամարդը Մամիկոն Բագրատունին է, որին մտերիմները դիմում են որպես Մոշ: Օրերս երիտասարդը լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այն պահին, երբ վարչապետն այցելել է երևանյան սուպերմարկետներից մեկը գների հետ կապված հարցերը տեղում պարզելու: Ինչպես նշում է [url=http://newsbook.am/?p=121592&l=am]newsbook.am[/url]-ը, լուսանկարը թյուրըմբռման տեղիք է տվել. սոցցանցերի որոշ օգտատերեր վրդովված գրառումներով փորձել են հարցադրում անել, թե կասկածելի բարոյական նկարագրով երիտասարդն ի՞նչ գործ ունի Փաշինյանի հետ:  Oգտատիրոջ գրառումն ուշադիր կարդացողները կհասկանային, որ իրականում որևէ կապ չկա նրանց միջև, պարզապես Մոշը որսացել է պահն ու որոշել է լուսանկարվել Փաշինյանի հետ՝ լուսանկարը վերնագրելով «Թավշյաներով»: Այս լուսանկարը, դրանում պատկերված երիտասարդն ու որոշ օգտատերերի գրառումներ չէին հայտնվի մեր ուշադրության կենտրոնում, եթե դրանք չզուգորդվեին մեզ ուղղված նամակներով՝ Երևանից, Եվրոպայից և ՌԴ-ից:  Պարզվում է, որ Մոշի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդորում՝ ամուսնացած կանայք: Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխ պտտեցնել, ապա անցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն: Հետաքրքիր զուգադիպությամբ Մոշն ընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին: Նյութական շահագրգռվածությունից բացի այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որ Մոշը սիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները: Տարբեր առիթներով Մոշը պարծեցել է, թե այսինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի:  Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=121592&l=am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր