2805 դիտում
20:58 20-12-2018
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Նիդերլանդների Սենատի ղեկավարին ներկայացրել է թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները
Դեկտեմբերի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Հաագայում հանդիպեց Սենատի նախագահ Անկի Բրոեկերս-Կնոլին (Ankie Broekens-Knol)։
Ողջունելով դեսպան Բալայանին` Սենատի նախագահն ընդգծեց, որ ինքն ամենաջերմ հիշողություններն է պահպանում Հայաստան կատարած այցելությունից, որի ժամանակ կարողացավ առավել լավ բացահայտել հին քաղաքակրթություն և ուրույն մշակույթ ունեցող մի երկիր։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տիգրան Բալայանը Նիդերլանդների Սենատի ղեկավարին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ժողովրդական լայն մանդատ ունեցող կառավարության կողմից բարեփոխումների իրականացման տեսլականն ու արդեն ձեռնարկված և ծրագրվող քայլերը։
Դեսպան Բալայանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտությունը, օրենսդիր մարմինների անդամների փոխայցելությունները և համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ընգծելով դրա կարևորությունը միմյանց ճանաչելու և միջպետական կապերը խորացնելու գործընթացում։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնման, երկու երկրների օրենսդիր մարմինների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության ընդլայնման նախաձեռնություններին։ Սենատի նախագահն իր աջակցությունը հայտնեց փոխգործակցության խթանման ծրագրերին։
Նմանատիպ նյութեր
1960 դիտում
19:16 28-12-2018
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Նիդերլանդների նորարարության կենտրոն
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»