211652_close_icon
views-count2265 դիտում article-date 22:56 06-06-2018

Հանրային խորհուրդը քննարկել է կառավարության ծրագիրը

Ս.թ. հունիսի 5-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգի միակ հարցը վերաբերել է ՀՀ կառավարության ծրագրին: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները ծրագրի վերաբերյալ՝ մատնանշելով ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կողմեր: Ընդհանուր առմամբ Հանրային խորհուրդը գտել է, որ կառավարության այս ծրագիրը նման չէ նախորդ կառավարությունների ներկայացրած ծրագրերին, այլ ավելի շատ նման է քաղաքական հռչակագրի, որտեղ կան նաև որոշ ճիշտ շեշտադրումներ տնտեսության զարգացման վերաբերյալ, բայց իբրև կառավարության ամբողջական ծրագիր՝ շատ ոլորտներ ու շատ խնդիրներ փաստաթղթում ներառված չեն: Ինչ վերաբերում է ծրագրի մեջ դրված քաղաքական խնդիրներին, ապա Հանրային խորհուրդը գտել է, որ դրանք ընկած են մեր անկախ պետության գաղափարական հիմքերում, և դրանց իրագործումն անհրաժեշտ է մեր երկրի հետագա զարգացման համար:

Նմանատիպ նյութեր