211652_close_icon

Արարատի մարզում եղել են ՀՀԿ-ական գյուղապետեր, որոնք ցանկացել են ՔՊ անդամ դառնալ, բայց մենք նրանց մերժել ենք. Արարատի մարզպետ. Tert.am

views-count2272 դիտում article-date 18:50 06-06-2018
Արարատի մարզում եղել են Հանրապետական կուսակցության անդամ գյուղապետեր, որոնք ցանկություն են հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալ, բայց մենք նրանց մերժել ենք: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/06/06/sargsyan/2705428]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Մենք մի քիչ նուրբ ենք մոտենում կուսակցությանը անդամագրվելու հարցին, շատ սկզբունքային ենք այդ հարցերում: Նայում ենք՝ մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններին այդ համայնքի ղեկավարն իրեն ինչպես է դրսևորել: Ցանկացած քաղաքացու անդամագրվելու հետ կապված մենք շատ սկզբունքային ենք: Ընտրակաշառքի բաժանման դեպքեր են եղել, նայում ենք՝ ովքեր են դրա մեջ թաթախված եղել, այդպիսի մարդիկ տեղ չունեն կուսակցության շարքերում»,- նշեց մարզպետը: Ինչ վերաբերում է մարզպետարանում կադրային փոփոխություններին՝ Գարիկ Սարգսյանը նշեց, որ աշխատակազմի մասով, որպես այդպիսին, կադրային ջարդ չի լինելու, բայց 1-2 վարչությունների պետեր կփոխվեն, որոնցից դժգոհություններ կան դեռևս շատ վաղուց: Հայեցողական պաշտոնների մասով, սակայն, պատկերը հակառակն է: «Մարզպետի տեղակալների, խորհրդականների, օգնականների փոխարեն միանշանակ գալու է իմ թիմը: Կտեսնենք՝ եղածների մեջ ովքեր կան, որ տարիների փորձ ունեն, որ կարող են մեզ օգտակար լինել, միանշանակ չէ, որ բոլոր տեղակալները, խորհրդականները, օգնականները լինելու են ՔՊ անդամ: Կարող են լինել անկուսակցականներ, կարող է նախկինում այլ կուսակցության ներկայացուցիչ լինել, դա կապ չունի: Մեզ պետք են այդ մարդկանց գիտելիքները, տեղեկացվածությունը և փորձելու ենք աշխատել ինչպես նոր եկած սերնդի, այնպես էլ հին սերնդի հետ»,- հայտնեց Գարիկ Սարգսյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/06/06/sargsyan/2705428]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր