6226 դիտում
19:28 06-06-2018
ՀՀ զինվորական դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ ՀՀ ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում առերևույթ խախտումներ են հայտնաբերվել
Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի՝ 17.05.2018թ. «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները։
Ուսումասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ մայկա-ֆուֆայկա, ինչպես նաև բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակածրար և ներքնակ ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով սույն թվականի փետրվարի 22-ին կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից առավել ցածր գին առաջարկած 1-ին և 2-րդ հայտատու ընկերություններին:
Արդյունքում հաղթող է ճանաչվել 3-րդ տեղ զբաղեցրած և շուրջ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Ի դեպ, նշված գումարը համարժեք է եղել առաջին հայտատու ՍՊԸ-ի ներկայացրած պայամանագրային արժեքով 50 հազար հատ շապիկի կամ 80 հազար հատ կիսավարտիքի գնին։
ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառված գույքային վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար։
Նմանատիպ նյութեր
3584 դիտում
23:25 26-06-2018
Չարաշահումներ՝ ՀՀ ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում. հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
1225 դիտում
10:54 02-05-2024
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան