Էդուարդ Աղաջանյան. Ոչ թե շաբաթական, այլ՝ ամսեկան 300 լիտր վառելիք
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրերս իր արած հայտարարությանը.
«Խոսելով աշխատակազմի վարչությունների պետերին տրամադրվող բենզինի կտրոնների մասին թույլ եմ տալիս սխալմունք, ասելով որ դրանց թիվը կազմում է շաբաթական 300 լիտր:
Իրականում այն կազմում է ամսական 300 լիտր, որն ամեն դեպքում չափազանց ուռճացված և չարդարացված թիվ է: Մեր նախնական հաշվարկներով այս թիվը ենթակա է 30% - 50% կրճատման:
Սխալմունքի համար ներողություն եմ խնդրում», նշել է Է. Աղաջանյանը: