25603 դիտում
10:03 02-06-2018
Ալավերդի քաղաքը տոնեց Երեխաների իրավունքների պաշտպանության օրը. տեղի ունեցան գեղեցիկ տոնական միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 1-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցան երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային տոնին նվիրված գեղեցիկ միջոցառումներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումները մեկնարկեցին քաղաքի մշակույթի տանը, որը կազմակերպել էր «Վալլեքս» ընկերությունը։ Ալավերդցի երեխաների համար Երևանից հատուկ ժամանել էին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանները, ովքեր բեմադրեցին «Անխելք մարդը» ներկայացումը։
Քիմիական նյութերով հետաքրքիր հնարքներ ցուցադրեցին «Գայլուկ» ժամանցային ընկերության աշխատակիցները։
Նշենք, որ «Վալլեքս» ընկերությունը երեխաների համար կազմակերպել էր նաև հյուրասիրություն. փոքրիկ հանդիսատեսներին մատուցվեցին տարբեր տեսակի քաղցրավենիքներ։
Երեկոյան Սարահարթի մակույթի տանը Ալավերդու երգի-պարի տարբեր խմբերի մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում։ Քաղաքապետ Սասուն Խեչումյանը շնորհավորեց երեխաներին՝ տոնի կապակցությամբ, իսկ միջոցառման ավարտին քաղաքապետարանի կողմից երեխաներին հյուրասիրեցին պաղպաղակներ։
ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը ևս շնորհավորական խոսք հղեց փոքրիներին՝ նշելով, որ ընկերությունը մշտապես տոն է դարձնելու հունիսի 1-ը ալավերդցիների երեխաների համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 245+
245+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16395 դիտում
21:58 01-06-2017
Ալավերդիում նույնպես տեղի ունեցան երեխաների միջազգային տոնին նվիրված տոնական միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ