211652_close_icon
views-count1975 դիտում article-date 18:38 01-06-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ եւ 7-ամյա աղջկա, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 31-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 24-ին, ժամը 23.00-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում իր կողմից վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով երկաթյա ցանկապատին բախվելու հետեւանքով: Կատարվում է քննություն: *** Մայիսի 31-ին, ժամը 13.20-ին, Երեւանի Գայի պողոտայի եւ Դ.Մալյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները. «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Մայիսի 31-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղու եւ անցուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 31-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ», «Օպել» եւ «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Շիրակի խճուղում բախվել է կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ հարվածել է առջևում կանգնած «ՎԱԶ-2107»-ի վարորդին, ով մարմնականն վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 31-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծի եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտների անցման համար նախատեսված վայրում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից: Կատարվում է քննություն: *** Մայիսի 31-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի 18-ամյա ուղևորը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից: Կատարվում է քննություն: *** Մայիսի 31-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 200 մ գլորվել աջակողմյան ձորը։ Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 31-ին, ժամը14.40-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի Գործարանային փողոցում կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ մոտ 10 մ գլորվել ներքեւ։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց։ Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր