11115 դիտում
10:49 01-06-2018
Երբևէ լսե՞լ եք մեր հոգևորականներից, որ գողանալը, խաբելը, կեղծելը, շվայտ կյանքով ապրելը մեղք է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչպես հայտնի է, կրոնը հսկայական կառուցողական դեր է խաղացել բազմաթիվ պետությունների կայացման գործում: Մասնագիտական գրականության մեջ շատ է խոսվում այն մասին, թե ինչպես է ազդել հրեաների կրոնը, բողոքականների պուրիտանական ուղղությունը, կաթոլիցիզմը համապատասխանաբար Իսրայելի, Միացյալ Նահանգների և Իռլանդիայի պետական շինարարության վրա:
Մեզ մոտ այդպես չէր՝ Հայ առաքելական եկեղեցին պատմության ընթացքում ինքն իրենով փոխարինում էր պետությանը, և դա ուներ թե՛ դրական և թե՛ բացասական հետևանքներ: Բայց ինչ եղել՝ եղել է, թող պատմաբանները վիճեն:
Առավել կարևորն այն է, թե ինչով էր զբաղված Մայր եկեղեցին վերջին 27 տարում, երբ մենք պետություն կառուցելու շանս ստացանք: Ինձ թվում է՝ մեր այդ կարևորագույն կառույցն իրեն հեռու էր պահում պետության հիմնական խնդրից՝ անկախ երկրի ուժեղ, բարի, պարկեշտ քաղաքացու ձևավորումից: Դուք երբևէ լսե՞լ եք մեր հոգևորականներից, որ գողանալը մեղք է, խաբելը մեղք է, կեղծելը, շվայտ կյանքով ապրելը, դիմացինիդ արհամարհելը մեղք է:
Երբ պետությունը նոր է սաղմնավորվում, չափազանց կարևոր է հստակ, կասեի նույնիսկ՝ անողոք բարոյական սահմանափակումներ դնելը, որպեսզի առաջին պլանում հայտնված «ճարպիկները» չկարողանան թուլացնել պետական ինստիտուտները՝ ուժեղացնելով սեփական դիրքերը: Թույլ պետություն, ուժեղ իշխանություն՝ հենց դա կայացավ Հայաստանում այս 27 տարվա ընթացքում, ինչը հիմա մեծ դժվարություններով փորձում ենք շտկել:
Պետությունը կառուցվում է անսասան հավատքով և բծախնդիր պարկեշտությամբ, և այստեղ եկեղեցու, կրոնի դերը հսկայական է, իսկ մեր հոգևորականները ոչ միայն չդիմադրեցին նշված բացասական միտումներին, այլև շատ դեպքերում լիակատար կերպով ինտեգրվեցին «ճարպիկների» կոռուպցիոն-ճահճային համակարգին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6472 դիտում
11:52 29-03-2018
Թշնամուն ուրախություն է պատճառում օրենք խախտելը, խաբելը, «քցելը», ստելը. «Առավոտ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան