17147 դիտում
09:07 01-06-2018
Գործարարը մտադիր է Պուտինին հարց ուղղել ՀԿԵ-ում իրականացվող թալանի մասին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ն փետրվարի 23-ի իր համարի «Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից» հրապարակման մեջ անդրադարձել էր գործարարների ահազանգին՝ կապված ՀԿԵ-ի ռեկետի, ահաբեկումների հետ։ Դեռ այն ժամանակ գործարար Սամվել Սահակյանը մեզ ասել էր, որ փաստերը ներկայացնելու է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության իրավապահներին։ Օրերս կապ հաստատեցինք գործարարի հետ՝ ճշտելու, թե որ փուլում է ՀԿԵ-ի հետ հակամարտությունը։ Սամվել Սահակյանը «ՉԻ» հետ զրույցում նշեց, որ Ազգային Անվտանգության Ծառայությունը ուսումնասիրել է մեր թերթի հրապարակումները, ինքը ևս ներկայացրել է իր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը բիզնեսը խլելու հետ կապված, մոտ 12 ժամ ԱԱԾ-ում ընկերության տնօրենի և հիմնադրի հետ զրուցել են։
«Զրուցեցին, ուսումնասիրեցին, բայց որևէ արդյունք չկա, ռուսների, ԱԱԾ-ի անունից խլեցին մեր 20 տարվա գործը։ Մենք պատրաստվում ենք Վլադիմիր Պուտինի հունիսի 7-ին կայանալիք ասուլիսի ժամանակ հարց ուղղել նրան Հայաստանի երկաթուղում իրականացվող թալանի մասին, հուսով ենք՝ երկրում ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի իրավապահներն էլ այս թալանի դեմը կառնեն»,- ասաց գործարարը՝ խոստանալով Հայաստան վերադառնալուն պես անուն առ անուն ներկայացնել, թե ինչպես են թալանում երկաթգիծը և խլում բիզնեսները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6722 դիտում
22:01 24-10-2019
ՀԿԵ-ում աշխատավարձերը կբարձրանան Սուրեն Պապիկյանի և ՀԿԵ ղեկավարների հանդիպման արդյունքում.
4596 դիտում
13:59 28-10-2018
Մերկելը ռուսերենով Պուտինին սիբիրյան վերարկուի մասին հարց է ուղղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան