3393 դիտում
21:50 31-05-2018
Աջակցել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնների վերազինմանը.ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 31-ին ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։
Իր խոսքում Հովհաննես Քոչարյանը նշեց, որ հանրապետությունում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ ոստիկանության կողմից իրականացվելիք ծրագրային միջոցառման համար մշակված տեխնիկական առաջադրանքները համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին եւ սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացվել կառավարություն։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է ոստիկանության Լոռու, Շիրակի մարզային եւ Երեւան քաղաքի վարչությունների օպերատիվ կառավարման կենտրոնների վերազինում։
Նշվեց, որ արդեն իրականացվել են օպերատիվ կառավարման կենտրոնների համար նախատեսված շինարարարական ծախսերի հաշվարկները, ավարտվել է գնման գործընթացը, սկսվել են շինարարական աշխատանքները։
Միեւնույն ժամանակ՝ առաջարկվեց հնարավորության դեպքում աջակցել արդեն իսկ մշակված տեխնիկական առաջադրանքում ծրագրային որոշ փոփոխությունների հարցում։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները վստահեցրին, որ կուսումնասիրեն ներկայացված առաջարկները եւ կփորձեն միջոցներ ձեռնարկել դրանց համատեղ կենսագործման համար։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4193 դիտում
13:40 11-07-2020
Հայաստանի նախագահն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը
4393 դիտում
12:43 09-06-2022
Ֆասթ Կրեդիտը շարունակում է աջակցել մշակութային կենտրոնների զարգացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1143 դիտում
20:16 03-02-2021
4-րդ զորամիավորումում ավտոմատ կառավարման համակարգի կենտրոնների պետերը մասնակցել են երկօրյա հավաքների
Այս բաժնից
541 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
934 դիտում
19:11 15-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
997 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը