4124 դիտում
21:46 31-05-2018
Մեգան Մարքլն ամենաազդեցիկ բրիտանացի կանանցից մեկն Է ճանաչվել Vogue հանդեսի վարկածով
Մեգան Մարքլը, Vogue հանդեսի վարկածով, տեղ Է գտել Միացյալ Թագավորության 25 ամենաազդեցիկ եւ մոտիվացնող կանանց թվում, մասնավորապես, գրող Ջոան Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակի հետ կողքին: Կանանց համար նորաձեւության մասին հանդեսի՝ մայիսի 31-ին հրապարակված նմանօրինակ առաջին վարկանիշի հեղինակները նշում են, որ Սասեքսի դքսուհին «ընթացիկ տարում, ինչպես ոչ ոք, համընդհանուր ուշադրություն Է գրավել»:
36-ամյա Մեգանը, Vogue-ի կարծիքով, դարձել Է «աշխարհի ամենաճանաչելի կանանցից մեկը», օժտված լինելով այնպիսի ազդեցությամբ, որը դուրս Է գալիս նրա նրբագեղ ոճի շրջանակներից: «Նա օգնում Է նոր, 21-րդ դարի համար, միապետության կերպարի ձեւավորմանը»,-ասված Է հրատարակությունում:
Վարկանիշում ներկայացված են ամենատարբեր տարիքի՝ 22-ից (բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ եւ մոդել, Կոսովոյից սերված Դուա Լիպա) մինչեւ 73 տարեկան (Թագավորության գերագույն դատարանի ղեկավար բարոնուհի Հեյլ) կանայք, որոնք ներկայացնում են քաղաքականության, արվեստի, նորաձեւության, ԶԼՄ-ների եւ սպորտի աշխարհը:
Նրանց թվում Է նաեւ անգլիացի մոդելագործ Ստելլա Մաքքարթնին՝ The Beatles խմբի մասնակից Պոլ Մաքքարթնիի դուստրը, ինչպես նաեւ Ամալ Քլունին՝ լիբանանյան ծագմամբ բրիտանացի իրավաբանը, ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի կինը: Զույգն ապրում Է երկու տներում. նրանք շքեղ բնակարաններ ունեն Նյու Յորքում եւ Լոնդոնում: 33-ամյա արքայազն Հարրիի եւ 36-ամյա Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը մայիսի 19-ին տեղի Է ունեցել Վինձորի դղյակում՝ բրիտանացի միապետների նստավայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
3959 դիտում
15:24 09-01-2020
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հրաժարվել են «թագավորական ընտանիքի անդամ» կոչումից
3833 դիտում
12:57 22-02-2020
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն այլևս չեն կարողանա օգտագործել SussexRoyal թագավորական ապրանքանիշը
1348 դիտում
22:50 20-07-2015
Մեծ Բրիտանիան ճանաչվել է «մեղմ ուժ» կիրառող աշխարհի ամենաազդեցիկ պետությունը
Այս բաժնից
484 դիտում
20:21 15-05-2024
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
556 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7789 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն