Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հրաժարվել են «թագավորական ընտանիքի անդամ» կոչումից
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որոշել են հրաժարվել իրենց որոշ լիազորություններից եւ թագավորական ընտանիքից դառնալ ֆինանսապես անկախ, որպեսզի ապրեն երկու երկրում: Այս մասին նրանք գրել են Instagram-ի իրենց պաշտոնական էջում։
Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց համատեղ հայտարարության մեջ նաև նշել են, որ պատրաստվում են ապրել հավասարապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Նրանց կարծիքով՝ նման «աշխարհագրական հավասարակշռությունը» թույլ կտա իրենց որդուն երախտագիտությամբ և գնահատանքով լցվել թագավորական ընտանիքի ավանդույթի նկատմամբ, ինչպես նաև ընտանիքին հնարավորություն կտա կենտրոնանալ նոր բարեգործական կազմակերպության գործարկման վրա: