Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Մայիսի 31-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 109 շենքի վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին (ծնված 2002 թ.):