211652_close_icon
views-count20346 դիտում article-date 10:42 31-05-2018

Արցախում ավտովթարի հետեւանքով 26-ամյա զինծառայող է զոհվել

Մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր