Լավրովը Կորեական թերակղզում միջուկային ճգնաժամի լուծման եղանակ է նշել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Են Հոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ միայն Փհենյանի դեմ կիրառվող պատժամիջոցների փուլային չեղարկումը կարող է հանգուցալուծել Կորեկան թերակղզու միջուկային ճգնաժամը, հաղորդում է Ria Novosti-ն։
Հավելել է, որ դրան հասնելու համար հարկավոր է «ցուցաբերել բանակցային արվեստ»։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն իրավունք չունի միջամտել այդ հարցում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցային գործընթացին։