211652_close_icon
views-count1856 դիտում article-date 10:49 02-09-2021

Ավե­լի են դո­ղում իրենց անվ­տան­գու­թյան հա­մար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նորընտիր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իշխանությունների կողմից հրահրված «դեբոշից» հետո, ինչպես երևում է, ՔՊ-ական պատգամավորները բավականին վախեցած են:

«Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար այն ՔՊ-ականները, որոնք առավել ակտիվ էին ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելու, հայհոյանքներ տեղալու և ձեռքերին ու ոտքերին «զոռ տալու» գործում, դիմել են իրավապահ մարմիններին՝ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ պատգամավորներին իրավապահները կցել են թիկնապահներ, որոնք նրանց ուղեկցում են գրեթե մինչև տան դուռը:

Ի դեպ, երեկ էլ մամուլը գրեց, որ Ազգային ժողովի՝ Արցախ մեկնած ՔՊ-ական 6 հոգանոց պատվիրակությանը ուղեկցել է ԱԱԾ ՊՊԾ 12 թիկնապահ: Փաստացի, իշխանությունները գնալով ավելի ու ավելի են դողում իրենց անվտանգության համար, և պետբյուջեի հաշվին համապատասխան միջոցառումներ են իրականացվում ոչ միայն հատուկ պահպանվող անձանց, այլև իշխանական ուժի այլ ներկայացուցիչների համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր