211652_close_icon
views-count2594 դիտում article-date 20:40 30-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 29-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահելու 2-ական, թմրամիջոցի հայտնաբերման և կաշառակերության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր