211652_close_icon
views-count1717 դիտում article-date 18:48 29-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 25-ից 29-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 87 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 28, անձնական ունեցվածքի գողության 21, խարդախության 15, կաշառակերության 6, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման 4, յուրացման կամ վատնման 2, սպանության փորձի, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, բնակարանային գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր