211652_close_icon
views-count1977 դիտում article-date 17:36 29-05-2018

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 377 դեպք, որից 149-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 183 կենցաղային կանչ, 37 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 8 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 9 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0870330001527591972632061.jpg[/img]

Նմանատիպ նյութեր