ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Մայիսի 29-ին, ժամը 13:26-ից 13:36-ը ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Շենավան, Բերքաշատ, Գետաշեն, Տալվորիկ, Արևադաշտ, Արաքս, Ամասիա համայնքների տարածքներում տեղակայված թվով 38 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3173 կրակոց:
***
Մայիսի 29-ին, ժամը 12:28-ից 12:52-ը Շիրակի մարզի Ոսկեհասկ և Ախուրյան համայնքների տարածքներում տեղակայված թվով 7 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 749 կրակոց: