Լիտվայի արտգործնախարար. Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը հիմար գաղափար էր
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիյուսը քննաադատել է ԱԱ-2018-ը Ռուսաստանում անցկացնելու գաղափարը:
«Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը հիմար գաղափար էր: Իսկապես այնքան էլ լավ չէ, քանի որ այդ երկրում ամեն ինչ կապված է քաղաքականության հետ: Սպորտը, մշակույթը: Այն ամենը, ինր նրանց ուշադրության կենտրոնում է պահում, օգնում է քարոզչությանը:
Չեմ կարծում, որ ինչ որ համակարգված բողոք կլինի, սակայն այս առթիվ մեկնաբանություններ կլինեն, այդ իսկ պատճառով հուսով եմ, որ քաղաքական գործողությունները կլինեն քիչ թե շատ համակարգված:
Բայց բարդ է այս ամենը քննարկել, քանի որ ոչ բոլորն են կիսում այս տեսակետը», ասել է Լինկյավիչյուսը: