211652_close_icon

«Հադրութի փողոցներում թողնելով մոտ 100 դի՝ նրանք փախել են. ադրբեջանցի գեներալներն Ալիևին հիմար վիճակում են դրել ամբողջ աշխարհի առաջ». Լապշին. Tert.am

views-count43383 դիտում article-date 13:20 12-10-2020
ՌԴ, Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին սրմանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հադրութը գրավելու մասին հայտարարությանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/12/lapshin/3419129?fbclid=IwAR0iBNWaaAO4kFF1FOR_Vmv1UEVXWtwDSR474zMxiYoQW11GxnFcmHnKJVU]Tert.am[/url]-ը։ «Կա այսպիսի ասացվածք՝ նախ դու աշխատում ես իմիջիդ վրա, այնուհետև իմիջն է աշխատում քեզ համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց. նախ նա տասնամյակներով ստեղծում էր իշխանության ամբողջությամբ փտած և կեղծ ուղղահայաց, իսկ այժմ ինքն է դարձել իր իսկ ստեղծած համակարգի զոհը»,- գրում է Լապշինը: Ըստ բլոգերի՝ ադրբեջանցի գեներալներն այնքան վստահ են, որ իր պալատում նստած Ալիևը չի վերահսկում իրավիճակը և կտրված է իրականությունից, որ առանց աչք թարթելու ստել են նրան՝ ասելով, որ գրավել են Ղարաբաղի մեծ մասը, ներառյալ Հադրութը: «Իսկ ինչո՞ւ են կենտրոնացել Հադրութի վրա: Այն պարզ պատճառով, որ այդ քաղաքը գտնվում է դեպի Ստեփանակերտ տանող գլխավոր ճանապարհին, գրում է նա: Այս ամենն ինձ հիշեցրեց 1991-ին գորբաչյովյան Ռուսաստանի պուտչը, երբ Գորբաչյովին գրեթե «մեկուսացրել» էին՝ որպես ԽՍՀՄ նախագահի պարտականությունները կատարելուն անընդունակ անձ, ընդ որում՝ նրա անունից հայտարարություններ և հրամաններ էին տալիս»,- նշում է Լապշինը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/12/lapshin/3419129?fbclid=IwAR0iBNWaaAO4kFF1FOR_Vmv1UEVXWtwDSR474zMxiYoQW11GxnFcmHnKJVU]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր