211652_close_icon
views-count38201 դիտում article-date 21:15 28-05-2018

Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ եւ որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ. Աղաջանյան

Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ եւ որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ մեկնաբանելով այսօր տեղի ունեցած միջադեպը։ «Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ, փորձելով հասկանալ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը: Եւ արդյոք նա առհասարակ եղել է հրավիրված անձանց ցուցակում թե ոչ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ եւ որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եւ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, եւ թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»,- գրել է կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր