Թրամփը քննադատությունների տարափ է թափել ՀԴԲ-ի գլխին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատություն է հնչեցրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հասցեին։ Այդ մասին հայտնել է Fox հեռուստաալիքը։
«ՀԴԲ-ն ֆանտաստիկ կազմակերպություն է, սակայն որոշ մարդիկ նրա ղեկավարությունից, պարզվեց՝ փտած խնձորներ են։ Նախկին տնօրեն Ջեյմս Քոմին նրանցից մեկն էր»,-մեջբերել է հեռուստաալիքը Թրամփի խոսքը։
ԱՄն նախագահը հավելել է, թե մեծ լավություն է արել երկրին, երբ Քոմիին հեռացրել է ՀԴԲ ղեկավարի պաշտոնից։ Ընդգծել է նաև «ռուսական գործում» ՀԴԲ-ի կողմնակալությունը։