ԱՄՆ Պետդեպը կրկին քննադատությունների տարափ է թափել Ադրբեջանի գլխին
                        Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների գործողությունները սահմափակող Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքով, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո քարտուղար Ջեն Փսակին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում:
Նա անդրադարձել է նաև լրագրող Խադիջա Իսմայլովայի ձերբակալությանը՝ ասելով. «Մեզ անհանգստացնում է այն, որ կառավարությունը չի պահպանում իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել իր քաղաքացիների համընդհանուր իրավունքները և թույլ տալ նրանց ազատ արտահայտել իրենց տեսակետները»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

