Կարիուսը ներողություն է խնդրել իր սխալների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Ռեալի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/27/1097006/]խաղում [/url](1:3) թույլ տված կոպիտ սխալների համար:
«Հիմա ես ոչինչ չեմ զգում: Ես պարտվել եմ խաղն իմ թիմի համար: Բոլորի առջև ինձ մեղավոր եմ զգում:
Բոլորից ներողություն եմ խնդրում` թիմից, ակումբից ընդհանուր առմամբ: Սխալները մեզ համար շատ թանկ արժեցան:
Եթե ես կարողանայի ժամանակը ետ տալ, ապա կուղղեի դրանք: Պարզապես ցավում եմ իմ թիմակիցների համար, գիտեմ, որ նրանց վատ դրության մեջ դրեցի: Շատ ծանր է, բայց այսպիսին է դարպասապահի կյանքը: Այդ գոլերը մեզ տիտղոս արժանացան», ասել է Կարիուսը: