ՊՍԺ-ի դարպասապահը ներողություն է խնդրել իր սխալների համար. տեսանյութ
ՊՍԺ-ի դարպասապահ Կևին Տրապը ներողություն է խնդրել Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Բորդոյի» հետ խաղում (2:2) թույլ տված սխալների համար:
«Չգիտեմ, նույնիսկ ինչ ասել: Դա, անկասկած, իմ սխալն էր: Նման բան լինում է, այդպիսին է դարպասապահի գործը:
Երբ դարպասապահը սխալ է թույլ տալիս, դրանից օգտվում է մրցակիցը: Ինձ մնում է միայն ներողություն խնդրել:
Հանդիպումն ավարտվել է, խաղի մասին դեռ երկար կհիշեմ, իսկ այժմ իմ բոլլոր մտքերը կապված են Չեմպիոնների լիգայում «Մալմյոյի» խաղի հետ», ասել է Տրապը:
Նշենք, որ այդ խաղում թիմերի երկու դարպասպահներն էլ աններելի սխալներ թույլ տվեցին: