4066 դիտում
21:19 25-05-2018
Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:
Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում և նշել, որ դա վկայում է ոչ միայն ֆրանկոֆոն պետությունների հետ գործընկերային հարաբերությունների, այլ նաև Հայաստանի նկատմամբ առկա մեծ վստահության մասին:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Վարչապետն առանձնակի շեշտել է գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի անցկացման կարևորությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի Հայաստանում տնտեսական ակտիվության զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր երկրում առկա են ֆրանսերենի ուսուցման լավ ավանդույթներ և համոզմունք հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը նոր լիցք կհաղորդի այդ լեզվի ուսուցմանը հայ ժողովրդի շրջանում:
Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև տեղի ունեցած իշխանափոխության ընտրված ձևի և բովանդակության կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները եղել են ֆրանկոֆոն պետությունների ուշադրության կենտրոնում և նշել, որ դրանց արդյունքում Հայաստանը դարձել է օրինակելի պետություն:
«Տիկին գլխավոր քարտուղարը խնդրել է փոխանցել, որ ինքը վստահում է Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման հարցում: Վստահ ենք, որ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով»,- ասել է Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև գագաթնաժողովի հետ կապված բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2730 դիտում
12:31 24-05-2018
ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6982 դիտում
23:03 15-06-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
Այս բաժնից
1156 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1528 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ