6985 դիտում
23:03 15-06-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
Հունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) պատվիրակությանը` գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ժակ Բիլոդոյին:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մարտ ամսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայան և գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Ներկայացնելով այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքը՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ արդեն գումարվել են միջգերատեսչական հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստեր, պետական տարբեր կառույցների կողմից կատարվում են համապատասխան աշխատանքներ։
Ֆրանկոֆոնիայի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր գնահատեցին Հայաստանի՝ որպես ՖՄԿ ամենաակտիվ անդամներից մեկի ներգրավվածությունը Կազմակերպության գործունեությանը: Վերջինիս խոսքով՝ 2015թ. Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի անցկացման ընթացքում Հայաստանի և Կազմակերպության քարտուղարության միջև արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է հանդիսանում գալիք գագաթաժողովի հաջող կազմակերպման համար:
Զրուցակիցներն անդրադարձան նոյեմբերին Տոգոյում կայանալիք նախարարական համաժողովի օրակարգային հարցերի, ինչպես նաև Հայաստանի՝ այդ համաժողովի նախագահությունը ստանձնելուց հետո իրականացվելիք աշխատանքներին
Նմանատիպ նյութեր
4850 դիտում
21:20 19-01-2018
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրարկությանը
4066 դիտում
21:19 25-05-2018
Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության պատվիրակությանը
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին