10105 դիտում
13:59 25-05-2018
Խախտումներ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոններում. ՀՀ դատախազությունը նյութերն ուղարկել է ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ վերահսկիչ (Հաշվեքննիչ) պալատի հաշվետվությունների մանրազնին ուսումնասիրությունները: Մասնավորապես, այս տարվա մարտի 19-ին հաստատված ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումներ են արձանագրվել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործունեության ոլորտում:
Արարատի և Արմավիրի մարզերի թվով 7 սոցիալական աջակցության տարածքային մարմինների գործունեությանն նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 178 դեպքով՝ 33 մլն. 268 հազ. դրամ գումարի չափով տարբեր բնույթի խախտումներ. նպաստներ են վճարվել անձանց, որոնք տվյալ պահի դրությամբ նպաստառու չեն հանդիսացել:
Մի շարք խախտումներ և բացթողումներ արձանագրվել են սոցիալական աջակցության խորհուրդների անդամների գործունեության վերաբերյալ, ինչի արդյունքում ևս առաջացել են վնասներ:
Վերոնշյալ դեպքերի ու խախտումների վերաբերյալ նյութերը ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը, արձանագրված խախտումների հանգամանքները, այդ թվում հնարավոր հափշտակության դեպքերը պարզելու, իրենց պարտականությունների մեջ հնարավոր թերացում կամ չարաշահում թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը որոշելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
3015 դիտում
22:57 16-01-2014
Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տնօրենը հերքում է իր կողմից ծեծը .aravot.am
2273 դիտում
12:35 20-08-2019
Դատախազությունն Ամուլսարի վերաբերյալ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկել է ԱԱԾ
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը