211652_close_icon
views-count2057 դիտում article-date 22:30 24-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 23-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 35 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 9-ական, խարդախության 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, անձի առևանգման և յուրացման կամ վատնման 2-ական, սպանության փորձի, շորթման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր