ԱՄՆ-ը կարող է ՀՀ-ին 140 մլն դոլար տրամադրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր կայքում հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նամակը, ըստ որի, պետքարտուղարը պատրաստ է ԱՄՆ կողմից ՀՀ նոր կառավարությանը 140 մլն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրել։
Գումարը, ըստ Պոմպեոյի, կարող է տրամադրվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, եթե Հայաստանը կարողանա ներկայացնել դրական զգալի փոփոխություններ, որոնք իրականացվել են Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքների արդյունքում։ Պետքարտուղարի նամակի համար հիմք է հանդիսացել Հայ դատի հանձնախմբի առաջարկը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրելու մասին։
Հանձնախմբի անդամները նաև հանդիպումներ են ունեցել Սպիտակ տան ու ԱՄՆ կոնգրեսականների հետ՝ դարձյալ ՀՀ-ին ֆինանսավորում բերելու նպատակով»։
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]