211652_close_icon
views-count75938 դիտում article-date 21:14 23-05-2018

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Volkswagen-ն ու 2 Opel-ները. կա վիրավոր. խցանումը 1 կիլոմետրից ավելի էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «30-ամյակի» հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 35 GԼ 013 համարանիշի, Volkswagen Jetta մակնիշի 30 ԼՏ 403 համարանիշի, BMW մակնիշի 01 ԼA 099 համարանիշի և Opel մակնիշի 34 RC 380 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ ԱՊՊԱ-ի ժամանումը, ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն էին կատարում նշված հատվածում, քանի որ խցանումը անցնում էր մոտ 1 կիլոմետրը ու կային նաև օրինախախտ վարորդներ, ովքեր անգամ նկատելով ճանապարհային ոստիկաններին՝ կարծես միտումնավոր փորձում էին խախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Բարեբախտաբար, հետաքրքրասեր քաղաքացիների մեղքով վթարներ տեղի չունեցան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր