211652_close_icon
views-count11702 դիտում article-date 18:34 23-04-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 BMW-ները, Volkswagen-ն ու Opel-ը. վարորդներից մեկը, ըստ տեղեկությունների՝ «խմած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Հասրաթյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են 45-ամյա Ահարոն Սաղաթելյանի վարած Volkswagen մակնիշի 32 ՕՍ 851 համարանիշի, 19-ամյա Արման Մովսիսյանի վարած BMW մակնիշի 50 TT 530 համարանիշի, 37-ամյա Արտակ Սրապիոնյանի վարած BMW մանկիշի 35 TO 063 համարանիշի և 27-ամյա Աշոտ Սարգսյանի վարած Opel մանկիշի 34 PR 253 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր է ժամանել Ճանապարհային ոստիիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Աշոտ Դարփինյանը, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի մեղավորը եղել է Ա. Սաղաթելյանը, ով հարվածելով ավտոմեքենային՝ շրջադարձ է կատարել և փորձել է դեպքի վայրից դիմել փախուստի, ինչը նրան չի հաջողվել: Օպերատիվորեն ժամանել է նաև ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: ՃՈ աշխատակիցները վարորդներին տեղափոխում են բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը, սակայն Ա. Սաղաթելյանը հրաժարվում է ենթարկվել ՃՈ աշխատակիցներին և անգամ չի համաձայնվում, որպեսզի վերջինները վարեն նրա մեքենան, քանի որ նրա վրայից ոգելից խմիչքի հոտ է գալիս և կան կասկածներ, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: *** 19:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ա. Սաղաթելյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում, ինչի համար ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր