«Գողության վրա նորե՞ն գողություն». Տաքսու վարորդը սփյուռքահայ կնոջը Հանրապետության հրապարակից Դավթաշեն է հասցրել 5700 դրամով. Tert.am
Անհատ տաքսիստը կենտրոնից՝ Հանրապետության հրապարակից Դավթաշեն լիբանանահայ Մարալ Բաղդասարյանին հասցրել է 5700 դրամով՝ 11 կիլոմետրի դիմաց:
Tert.am–ի խմբագրություն զանգահարած կինը վրդովված մանրամասնեց . «Ես այսօր առավոտյան Դավթաշենից գնացի հրապարակ, ուրեմն՝ վարձը հասավ 1100 դրամի: Հետո վերադարձին դարձյալ ուզեցի տաքսի վերցնել, և այս անգամ նույն ճամփան բռնեց 5500 դրամ: Ես իրեն 10 000 դրամ տվեցի, ինձ վերադարձրեց 4300 դրամ մանր ու ասաց, որ 200 դրամ մանր չունի»:
Կինը նշեց, որ տաքսու հաշվիչի վրա որևէ գումար չի գրվել, միայն կիլոմետրաժը՝ 11 կիլոմետր, ու երբ կինը, ստանալով մանրը, վրդդոված հարցրել է, թե սա ինչ է նշանակում, վարորդը հայտարարել է, թե 1 կիլոմետրի արժեքը 500 դրամ է:
«Նախ, այդ ահավոր գումարը, հետո 200 դրամը մանր չունի, այսինքն՝ գողության վրա նորեն գողություն»,- նշեց կինը՝ ավելացնելով, որ հայաստանցի վարորդների նման աճպարարությունները լավ չեն անդրադառնում զբոսաշրջության վրա:
Կինը ֆիքսել է միայն տաքսու պետհամարանիշը՝ 34 NL 604:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/22/Taxi/2691690]այստեղ[/url]