211652_close_icon
views-count5131 դիտում article-date 21:28 22-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, յուրացման կամ վատնման, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր