211652_close_icon
views-count33592 դիտում article-date 09:57 22-05-2018

Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական

«Շանթ» հեռուստաալիքի «Մի վնասիր» հաղորդման հաղորդավար,Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնում։ «Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նմանատիպ նյութեր