Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց կիսապաշտպան Սանտի Կասորլայի հեռանալու մասին:
«Ողջունում եմ «Արսենալի» բոլոր երկրպագուներին: Շատ տխուր է այսքան հրաշալի օրերից հետո հեռանալ:
Ինձ ակումբում ամեն ինչ դուր էր գալիս, և ես միշտ հիշելու եմ այն դրվագները, որոնք միասին ենք տեսել», ասել է Կասորլան:
33-ամյա իսպանացին «Արսենալում» հանդես է եկել 2012 թվականից: Նա անցկացրել է 180 հանդիպում, դարձել 29 գոլի հեղինակ և նվաճել 4 տիտղոս. Անգլիայի 2 գավաթ և Անգլիայի 2 Սուպերգավաթ:
Վերջին երկու տարին Կասորլան չէր խաղում ոտքի ծանր վնասվածքի պատճառով: