Կասիլյասը դուրս է մնացել Իսպանիայի հավաքականի հայտացուցակից
Իսպանիայի հավաքականի նախկին ավագ և «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը չի հայտավորվել հավաքականի կազմում` Լիխտենշտեյնի հետ 2018թ. աշխարհի առաջնության հանդիպմանը: Այս մասին հայտնել իսպանական հավաքականի մամլո ծառայություն:
«Իկերը բացառիկ ֆուտբոլիստ է, որը միշտ ուղենիշ է լինելու մյուս դարպասապահների համար: Սակայն մենք որոշեցինք, որ Դե Խեան ցանկացած դեպքում է խաղալու, այդ իսկ պատճառով կշարունակենք հետևել Իկերի աշխատանքին», հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին: