Մոուրինյոյին ամառային տրանսֆերների համար կհատկացնեն 250 մլն ֆունտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը ամառային տրանսֆերների համար կստանա 250 մլն ֆունտ:
Ակումբի կառավարիչ Էդ Վուդվորդին Մոուրինյոն հայտնել է, որ իրեն անհրաժեշտ է առնվազն հինգ նոր խաղացող, որպեսզի հաջորդ մրցաշրջանում կարողանա մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Մուրինյոյի տրանսֆերային նպատակների թվում են՝ «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը, «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդը, «Նապոլիի» խաղացող Ժորժինյոն և «Նիցայի» պաշտպան Սերին:
Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի տրանսֆերը, իսկ «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն արդեն մոտ ժամանակներս կարող է միանալ մանկունյանցիներին: