211652_close_icon
views-count20445 դիտում article-date 10:13 20-05-2018

Արագածոտնի մարզում 35–ամյա վարորդը Nissan Pathfinder-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Բ.-ն Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 93-րդ կմ հատվածում իր վարած Nissan Pathfinder մակնիշի 35 MԼ 222 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հովհաննես Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժի պետ Կարապետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր