Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մայիսի 19-ին, ժամը 05:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ք. Ս.-ին (ծնված 1952 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: