211652_close_icon
views-count1565 դիտում article-date 18:13 17-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 16-ից 17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 22 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 4, խարդախության 3, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր