211652_close_icon
views-count3355 դիտում article-date 14:39 17-05-2018

ՀԱԷԿ-ում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 16-ին ՀՀ ԱԻ նախարարությունը ՀՀ Արմավիրի մարզում անցկացրեց «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում մոնիթորինգի կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Վարժանքի նպատակներն են՝ • ստուգել և կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճառագայթային մոնիթորինգի խմբերի գործողությունները. • կազմակերպել և իրականացնել ճառագայթային մոնիթորինգ՝ ՀԱԷԿ-ին հարակից 5 կմ շառավղով նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման (ՆՊՄԻ) գոտում և ՀԱԷԿ-ին հարակից 5-10 կմ շառավղով շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման (ՇՊՄՊ) գոտում. • ճշտել երթուղիները և ստուգել պահեստային ռադիոկապը երթուղիներում՝ հուսալի կապ ապահովելու նպատակով: Ըստ մտահղացման՝ ՀԱԷԿ-ի ռեակտորի հովացման համակարգի առաջին ուրվագծում առաջացել էր ջրի արտահոսք, որն արագ աճում էր: ՀԱԷԿ-ի անձնակազմը ձեռնարկում է միջոցներ հովացման համակարգում ճնշման հետագա անկման կասեցման ուղղությամբ: Գործի են դրվում առաջին ուրվագծի վթարային սնուցման երկու համակարգ, սակայն դրանց թողարկման ժամանակ տեղի է ունենում կարճ միացում, և կայանն ամբողջովին հոսանքազրկվում է: Հերմետիկ ծավալում ճնշման գերբարձրացման հետևանքով տեղի է ունենում ռադիոակտիվ նյութի արտանետում մթնոլորտ: ՀԱԷԿ-ից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդում են, որ տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի արտանախագծային վթար: Ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Մուրադյանը: Տեղում հրահանգավորում ստանալուց հետո ճառագայթային մոնիթորինգի և արձագանքման խմբերն ուղևորվեցին ՀՀ Արմավիրի մարզ, որտեղ, ըստ սահմանված տարածքների, իրականացրեցին ճառագայթային մոնիթորինգ՝ հետախուզություն և ճառագայթային ֆոնի չափումներ: Ուսումնավարժության ամփոփմանը քննարկվեցին միջոցառման ժամանակ ի հայտ եկած թերությունները: Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին: Նախանշվեցին նաև բացթողումները վերացնելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր