211652_close_icon
views-count6177 դիտում article-date 09:36 17-05-2018

Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանն ազատվել է աշխատանքից

Աշխատանքից ազատվել է Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: «Հանդիպեցի ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ. ինչից ասես, որ չխոսեցինք: Հեռախոսազրույց ունեցա Հրանուշ Հակոբյանի հետ. Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում: Ողջ օրվա ընթացքում ընդունեցի արտասահմանից ժամանած մի քանի բարերարների: Հիմնական քննարկվող թեմաներն էին ներդրումներն ու հայրենադարձությունը: Ընդունեցի նաև Նաթան արքեպիսկոպոսին: Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը: Հանդիպեցի մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները: Դե իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ 19:00-ին, մասնակցեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին»,-ամփոփելով իր պաշտոնավարման երրորդ օրը՝ գրել է Մ. Հայրապետյանը։

Նմանատիպ նյութեր