Սյունիքի մարզում 31-ամյա քաղաքացին հացադուլ է հայտարարել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում, քանի որ պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի ընդլայնման հետեւանքով եկեղեցին վաղ թե ուշ կփլվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Սյունիքի մարզի Կուրիս ( նախկին Կուրավանք) գյուղի բնակիչ 31-ամյա Բորիս Անդրեասյանը վաղ առավոտից հացադուլ է հայտարարել գյուղի տարածքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում: 
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում  Բ. Անդրեասյանն ասում էր. Այդ քայլին գնացել եմ ի պատշտպանություն այն բանի, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաց հանքի ընդլայնման հետեւանքով Կուրիս գյուղի վարչական տարածքում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հայտնվել է հանքի ուղիղ եզրին և մասամբ քանդվել: Եկեղեցու հյուսիսային կողմի ուղղահայաց լանջն ամբողջությամբ քանդվել է եւ ոչ մի պաշտպանական միջոցառումներ չեն իրականցվել: Նման պայմաններում վաղ թե ուշ անխուսափելի են սողքերը, ինչի հետեւանքով հնարավոր է` եկեղեցին փլվի:
Նա տեղեկացրեց նաև, որ ինքն ունի բարձրագույն կրթություն և  2 անչափահաս երեխաներ և  որ ամեն բան անելու է միայն թե փրկի եկեղեցին: Բ. Անդրեասյանը ասաց նաև, որ հավատում է  վարչապետ Նիկոլ Փաշինյանին և  նրա  ներկայացրած  Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին և հավատում է, որ նախարարը քայլեր կձեռնարկի  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին փրկելու համար:
 Լուսանկարները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցել  է ի պաշտպանություն  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու  հացադուլ հայտարարած  Բ. Անդրեասյանը
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

