211652_close_icon
views-count28709 դիտում article-date 14:07 16-05-2018

Նորակերտ համայնքում շարունակվում են բողոքի ակցիաները. փակ է գյուղ տանող ճանապարհը. գյուղացիները պահանջում են 17 տարվա գյուղապետի հրաժարականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ի վաղ առավոտից Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում շարունակվում են երեկ սկսված բողոքի ակցիաները: Որպես բողոքի նշան՝ գյուղացիներն իրենց ավտոմեքենաներով փակել են գյուղ տանող ճանապարհը: Նրանց բողոքը արդեն 17 տարի համայնքը ղեկավարող գյուղապետ Շահեն Կարապետյանի դեմ է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամներն ասացին, որ արդեն ավելի քան 700 հոգի ստորագրել են գյուղապետին ու ավագանու անդամներին ուղղված բողոքի տակ։ Նրանք նշում են, որ ավագանին ու գյուղապետն անօրինական գործողություններ են կատարում, համայնքին պատկանող գույք են օտարում, անհայտ տարբերակներով տնօրինում են համայնքի բյուջեն: Ըստ գյուղացիների՝ համայնքի բնակիչների կարիքները հոգալու, որոշակի ծառայություններ մատուցելու համար նախատեսված կարևորագույն մի շարք գույքեր և շինություններ շուկայականից ահամեմատ էժան գներով վաճառվել են: Բնակիչները նշում են նաև, որ ավելի քան 1 տասնամյակ իրենց ոչ մի տեղեկություն չի տրամադրվել՝ գյուղին հատկացված միջոցների, համայնքապետարանի բյուջեի ծախսերի մասին, ուռճացված հաստիքներ կան, ապօրինի ձևակերպումներով հողերի վաճառք՝ ևս: Այժմ բնակիչները պահանջում են հրապարակայնացնել բյուջեի կատարողական ծախսերը, հաշվետվություն ներկայացնել բնակչությանը՝ նվիրատվությունների, վաճառված կամ օտարված տարածքների մասին, այլապես գյուղապետ Շ. Կարապետյանն ու ավագանու անդամները ստիպված կլինեն հրաժարական տալ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր