211652_close_icon
views-count58970 դիտում article-date 12:51 16-05-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 51-ամյա վարորդի Hyundai-ը և 24-ամյա վարորդի Peugeot-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Ռազմիկ Սիմոնյանի վարած Peugeot մակնիշի 505 QQ 15 համարանիշի և 51-ամյա Ռուզան Տոպոլյանի վարած Hyundai մակնիշի 88 XX 588 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման արդյունքում Peugeot-ը գլխիայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճ անապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարում է նույն բաժանմունքի հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի վայրում Hyundai-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը։ Քաղաքացիներն ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Peugeot-ը հաշվառված է Հայաստանում հայտնի «SALI» ընկերության հաշվեկշռում, որի ապրանքները թե որակով, թե ճաշակով չի զիջում եվրոպական շատ երկրներում հայտնի բրենդներին, այդ թվում՝ կոշկեղենը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր